Կառավարություն
22:00 29/06/2020

Մենք չենք կարող շենքի բոլոր հարկերում ոստիկան կանգնեցնել․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց, որ մեր մոտեցումն է՝ կարանտին առանց կարանտինի, որովհետև մենք նաև եվրոպական շատ երկրներում տեսանք, որ պաշտոնական լոքդաուն է հայտարարված, բայց դա չի նշանակում, որ 100 տոկոսով պահվում են այդ կանոնները:

«Նման գործողության գնալուց առաջ մենք պետք է համոզված լինենք, որ գոնե 100-ին մոտ արդյունավետությամբ այդ կանոնը պահպանում են:

Եթե մենք լոքդաուն հայտարարենք և դա պահենք կենտրոնական փողոցներում, բայց բակերում, շենքերում դա չպահպանվի, այդ լոքդաունը կլինի անարդյունավետ: Ի վերջո, մենք չենք կարող շենքի բոլոր հարկերում ոստիկան կանգնեցնել: Մենք կոչ ենք անում, որ յուրաքանչյուրս մեր մեջ այդ լոքդաունը անել, որպեսզի ստիպված չլիենք որպես ուժային գործողություն դա անել»,-ասել է վարչապետը:

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Geplaatst door Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան op Maandag 29 juni 2020

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ