Շերեմետևոյի աղետի հետևանքով զոհվածների ու տուժածների հարազատները փոխհատուցում կստանան ապահովագրական ընկերություններից, շրջանների ղեկավարներից և «Աերոֆլոտ» ընկերությունից: Այս մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենիյ Դիտրիխը:
Գումարի չափը կարող է հասնել մինչև 5 միլիոն ռուբլու: Մերձմոսկվայի շրջանի իշխանությունները պատրաստվում են երկուական միլիոն ռուբլի վճարել այս շրջանի զոհված բնակիչների ընտանիքներին, մեկական միլիոն ռուբլի՝ մյուս զոհերի ընտանիքներին:
Մուրմանսկի և Մոսկվայի իշխանությունները պատրաստվում են իրենց շրջանների զոհված բնակիչների հարազատներին մեկական միլիոն ռուբլի վճարել, իսկ տուժած քաղաքացիներին՝ 500 հազարական ռուբլի: