fbpx
Աշխարհ

Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է շիմպանզեն փախչում գազանանոցից

Դեպքը տեղի է ունեցել Բելֆասթի կենդանաբանական այգում:  Ուժեղ քամու հետևանքով ծառերի մեծ ճյուղեր են կոտրվել և ընկել շիմպանզեների համար նախատեսված տարածքում: Կենդանիներն այդ խոշոր ճյուղերը հենել են պատին և օգտագործել դրանք որպես աստիճան: Այցելուները կարողացել են տեսանկարահանել շիմպանզեներից մեկի փախուստի պահը:

Ավելի ուշ շիմպանզեն վերադարձել է իր տարածք: Այգու աշխատակիցները նշել են, որ շիմպանզեները բավականին խելացի են, և նրանք չէին կարող երկար մնալ դրսում, քանի որ կապված են իրենց ցեղակիցների հետ: Այդ պատճառով տարածքից դուրս մի քիչ շրջելուց հետո կենդանին վերադարձել է, իսկ տեսանյութը շատ արագ հայտնվել է Youtube-ում և մեկ օրում շուրջ 130 հազար դիտում գրանցել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ