Հասարակություն

«Շիրակ» օդանավակայանը վերանորոգվում է

«Շիրակ» օդանավակայանում ընթանում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ: Սեպտեմբերից օդանավակայան ժամանած ուղևորները կօգտվեն ժամանման նոր սրահից:

Արմենպրեսից տեղեկանում ենք, որ օդանավակայանում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ՝ կառուցվում է նոր ժամանման սրահ ու ամբողջությամբ նորոգվում է վազքուղին:

Ժամանման հին սրահը, որն ունի 400 քառակուսի մետր մակերես, բացարձակապես դուրս էր նորմերից և ուղևորների համար առաջացնում էր խնդիրներ, մինչդեռ կառուցվող նոր սրահը կունենա 870 քառակուսի մետր մակերես, որտեղ կգործի անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և կլինի ուղեբեռի փոխադրման ժապավեն, որի շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկինում ստեղծվող դժվարությունները:

«Արմենիա» միջազգային օդանավակայանների Ինֆրաստրուկտուրաների բաժնի շինարարության ղեկավար Սևակ Թահմասյանը նշել է, որ նոր սրահը կունենա 1 ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորություն, այդ թողունակությունն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի եռապատկել։

Այս աշխատանքներին զուգահեռ ընթացքի մեջ են նաև վազքուղու նորոգման աշխատանքները: «Շիրակ» օդանավակայանի վազքուղին վերջին անգամ նորոգվել է 2007 թվականին՝ 14 տարի առաջ:  «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյանը խոսքով՝ անհրաժեշտություն էր վազքուղու նորոգումը։

Շինարարական աշխատանքները իրականացնում է «Էյ ԲԻ ԲԻ» ընկերությունը: Վազքուղու համար կառուցվում է նաև նոր ջրահեռացման համակարգ:

Ըստ պայմանագրի վազքուղին նորոգվում է երեք տարվա երաշխիքային սպասարկմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ