fbpx
Սպորտ

Հայկական հեռուստատեսության առաջին սպորտային հեռուստաալիքները եթերում կլինեն

sports

Օգոստոսի 11-ից հայկական հեռուստատեսության առաջին սպորտային հեռուստաալիքները՝ Vmedia և Vmedia+, եթերում կլինեն Հայաստանի առաջատար IPTV-ների ցանցերով՝ Ucom, Rostelecom, TeamTV։

Սպորտային կոնտենտով, սիրված մարզաձևերի լավագույն մրցաշարերի հեռարձակման բացառիկ իրավունքով VivaroTV OTT կայքը հասանելի կլինի յուրաքանչյուր գաջեթի վրա։

Բադալյան եղբայրների ընկերությունների խումբը համալրած Vivaro Media-ն իր մեջ ներառում է արդեն հայտնի VNEWS սպորտային և մշակութային կայքը և նորաստեղծ երեք սպորտային հեռուստաալիք, ինչպես նաև OTT հարթակ, որը կդառնա մարզասերների ամենասիրելի հավելվածը։ Vivaro Media-ն հանդես կգա երեք հեռուստաալիքներով՝ VivaroSport, VivaroSportLife, VivaroInSport։

Vivaro TV կայքին բաժանորդագրությունը հնարավորություն կտա հետևելու երեք հեռուստաալիքների եթերներին, ինչպես նաև միաժամանակյա 32 ուղիղ միացումներին։ Ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, ֆորմուլա մեկի և մի շարք այլ մարզաձևերի համաժամանակյա հեռարձակում։ Հարթակներով հեռարձակվելու են սպորտի համաշխարհային դեմքերի, նրանց կյանքի մասին վավերգրական ֆիլմեր, գեղարվեստական ֆիլմեր և հեռուստասերիալներ։ Սեփական արտադրության հաղորդումներով ու ֆիլմերով ներկայացվելու են հաջողակներն ու անհաջողությունից չվախեցողները, մարզիկներն ու մարզասերները։

Vivaro Media-ի առաքելությունն է նպաստել հայկական սպորտի զարգացմանը, աջակցել հայ մարզիկներին ու ոգևորել պատանի սերնդին` զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով ու վարել առողջ ապրելակերպ: Մեր առաքելությունն է դառնալ Հայաստանի առաջին սպորտային հեռուստաալիքն ու հեռարձակողը՝ հայկական ու համաշխարհային սպորտը հասանելի դարձնելով բոլորին՝ յուրաքանչյուր գաջեթի վրա:

Vivaro Media-ն շուկա է մտնում տարածաշրջանում բացառիկ նորարարական մոտեցումներով՝ համալրված լավագույն տեխնիկական ու ծրագրային լուծումներով։ VIZRT, VSN-ը, TriCaster-ն այժմ հեռուստատեխնիկայի ու ծրագրային ապահովման լավագույն անուններն են։ VIZRT-ը սպորտային հաղորդումների, թվային մեդիայի ստեղծման, հեռարձակման, տաղավարային 3D մոդելավորման ու գրաֆիկական լուծումների համար լավագույն ծրագրերից է։

VSN-ն աշխարհում հայտնի է որպես նորարարական լուծումներով մեդիա բովանդակության կառավարման և ստեղծման ծրագիր, որը կիրառվում է ավելի քան 130 կորպորացիաներում, ինստիտուտներում, մեդիա ընկերություններում։

TriCaster-ը մեդիա արտադության կառավարման ծրագիր է, որը նաև համակարգում է հեռարձակման գործընթացը։

Vivaro Media-ն արդեն համագործակցում է համաշխարհային առաջատար վերահեռարձակողների և սպորտային միջոցառումների իրավունքների վաճառողների հետ։ Ամենահետաքրքիր և սպասված սպորտային կոնտենտը հարթակում՝

• ՈւԵՖԱ Եվրոպայի լիգա

• ՈՒԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգա

• ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա

• ՈՒԵՖԱ Սուպերգավաթ

• ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգա

• Իտալիա. Սերիա Ա

• Իսպանիա. Լա Լիգա

• Գերմանիա. Բունդեսլիգա

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ