ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն Facebook-ի էջում գրել է․
«Երեկ Շիրակի բիզնես համաժողովից ունեմ դրական և բացասական զգացողություններ միաժամանակ։
1.Ներկայացված էր շուրջ 50 արտադրող կազմակերպություն, բոլորը յուրահատուկ և չկրկնվող։ Այն դեպքում, որ շատ ընկերություններ էլ’ հայտնի և անհայտ, ներկայացված չէին։
2. Կար լիքը բիզնես գաղփարներ, որոնք սպասում էին ներդրումների։
3. Մի շարք արտադրատեսակներից օգտվել եմ և շարունակում եմ օգտվել, քանի որ որակը անկրկնելի է։
4. Հայրենադարձ բիզնես ներդրողնրի թիվը շատ մեծ է։
Այսպես կարող եմ թվել դրականները և առանց դադարի, բայց…
Մարզը համարվում է երկրի տնտեսապես ամենածանր վիճակում գտնվողը, աղքատության շեմը շատ բարձր է, շատ մարդիկ ակնկալում են, որ իրենց պետք է օգնեն’ գումար տալով։
Ինչո՞ւ։
Միթե սա մտածողության, արժեհամակարգի խնդիր չէ»։
