fbpx
Առողջապահություն

Շիրակի մարզի Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբը հանդիպում կունենա մարզպետի հետ

Շիրակի մարզի «Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբը» Facebook-ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնում է, որ ս/թ հունիսի 8-ին, ժամը 14։00-ին տեղի կունենա Շիրակի մարզի «Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի» նախաձեռնող թիմի ու ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանդիպումը։

Նշենք, որ օպերատիվ շտաբի անդամները Գյումրիում ակտիվ հասարակական-քաղաքացիական գործունեությամբ զբաղվող անձիք են։  Անդամներն, ովքեր հասարակական տարբեր ոլորտներից են՝ դասախոսներ, տնտեսագետներ, լրագրողներ, ցանկանում են իրենց ներդրումը ունենալ հակաճգնաժամային գործունեության ընթացքում։

«ՀՀ-ում ստեղծված աննախադեպ իրավիճակը, երբ բժշկական կարողությունները շատ մոտ են սպառվելուն, իսկ հիվանդների թիվը գնալով ավելանում է: Գործող իրավիճակի բարեհաջող հանգուցալուծման համար անհրաժեշտ է հասարակության բոլոր շերտերի անհապաղ մասնակցությունը: Նախաձեռնող խումբն իր առջև դրել է ուսումնասիրության և արագ արձագանքման ենթակա երեք ուղղություններ։ Երեք ուղղություններն են՝
1. Հետազոտական, իրավիճակի վերլուծության, գնահատման
2. Արագ արձագանքման գործողություններ
3. Պարետատան, պետական կառավարման, մարզային ու տեղական իշխանությունների
և այլ կառույցների հետ աշխատանք
Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի գործունեության նպատակներն են՝
1. Նպաստել ՀՀ պարետատան, մարզային ու համայնքային իշխանությունների կողմից
արդյունավետու օպերատիվ որոշումների կայացմանը
2. Նպաստել հասարակության իրազեկության բարձրացմանը համավարակով
պայմանավորված ստեղծված իրավիճակի, հակահամաճարակային սահմանված
կանոնների, դրանց պահպանման կարեւորության ու այլ հարցերի վերաբերյալ
3. Ապահովել հասարակության լայն շերտերի ակտիվ ներգրավվածության COVID19-ի
տարածման կանխարգելիչ աշխատանքներին,
4. Հասարակության և պատկան մարմինների միջև կապի առավել արդյունավետ
միջոցների հաստատումը։
Հանդիպման ընթացքում նախաձեռնող թիմի անդամները ներկայացնելու են արդեն իսկ
վերհանված խնդիրները, իրենց առաջարկություններն ու առանձնացված գործողությունների ծրագիրը։
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար կիրառվող սահամանափակումները, լրագրողներն ասուլիսին կարող են հետևել «Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի» Facebook-ի էջում։
Հարցերը կարող են նախապես ներկայացնել կից ֆայլում, գրել ծրագրի մամուլի պատասխանատու Լենա Հովհաննիսյանին կամ ասուլիսի ընթացքում` ուղիղ եթերի մեկնաբանություններում։
Կոնտակտային անձ՝ Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի մամուլի պատասխանատու՝ Լենա Հովհաննիսյան Էլ-հասցե՝ [email protected] Հեռախոսահամար՝ +374 77 962 86»,- ասված է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=101165718305058&id=100356045052692

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ