ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Շիրակի մարզի ամբողջ տարածքում ձնաբուք է: Տեղումներն ուղեկցվում են ուժեղ քամիով, ինչի հետևանքով մարզի հանրապետական, միջպետական ու համայնքային նշանակության ճանապարհները դժվարանցանելի են:
Ճանշին ընկերությունները մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ կատարում են, ըստ այդմ, մարզում փակ ճանապարհներ չկան, բայց բոլոր հատվածներում մերկասառույց է, ցածր տեսանելիություն: Առավել վտանգավոր են Լանջիկի, Ջաջուռի և Վարդաղբյուրի հատվածները:
Միջհամայնքային տրանսպորտի աշխատանքը դադարեցված չէ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Շիրակի մարզում առավել վտանգավոր են Լանջիկի, Ջաջուռի, Վարդաղբյուրի հատվածները: