Գյումրիի «Շիրակի» Facebook-ի պաշտոնական էջում հայտարարություն է տարածվել, որում ասված է․
«Մեր մարզիչը կգլխավորի Երևանի «Արարատ»-ը։
Սիրելի Երկպագուներ, ձեզ ենք ներկայացնում՝ Վարդան Բիչախչյանի հրաժեշտի խոսքերը:
«Սիրելի Շիրակցինե՛ր,
առաջարկ եմ ստացել գլխավորելու Հայաստանի ֆուտբոլի մյուս լեգենդար ակումբն՝ «Արարատ»-ը։ Անկեղծությամբ պետք է խոստովանեմ, որ առաջարկությունն ընդունել եմ մեծ դժվարությամբ, որը բացառապես պայմանավորված էր մեր հարազատ «Շիրակ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու հանգամանքով։ Ակումբ, որը ոչ միայն եղել է իմ ֆոտբոլային և մարզչական կարերիայի կայացման դարբնոցը, այլև դարձել է մի մեծ ու հարազատ ընտանիք, իր ներկայացուցիչների թասիբի ու աշխարհի լավագույն երկրպագուների շնորհիվ։
Խորին երախտագիտությունս եմ հայտնում «Շիրակ» ՖԱ-ի բոլոր ներկայացուցիչներին և երկրպագուներին՝ անմնացորդ աջակցության ու վստահության համար։ Շնորհակալությունս բոլոր նրանց ում հետ հպարտություն եմ ունեցել վայելելու «Շիրակ»-ի ցանկացած հաջողություն։
Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ․
Եվ ես միշտ լինելու եմ այդ զարկերակի մի մասինիկը։»
P.S. Շնորհակալ ենք ամեն ինչի համար՝ Մարզիչ»։
https://www.facebook.com/SCShirak/posts/4122631217810156?__cft__[0]=AZXTe7lgInWtvcg2neb9j1F0agqrWBXuSAMWGJK4KjJe7iduuGHd7Qvm72xL11Pd1BMN8vBc52cnYts6wQTAsfDCmmEck4Dx8-o1LsU5kl6tO4-bs5s8i49bxCYBsGiVw1dQY1qaggxdtjB1ZrnJEjjImVBjQXyUCI3wGgGgGOnu-g&__tn__=%2CO%2CP-R
