Այսօր միմյանց դեմ ընկերական հանդիպում անցկացրին Երևանի «Փյունիկն» ու Գյումրու «Շիրակը»։ Վարդան Բիչախչյանի թիմը 2-0 հաշվով հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ։
Գոլերի հեղինակներն են Արման Ասլանյանն ու Լյովա Մրյանը։
Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբները շարունակում են նախապատրաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին։

