ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ գազի արտահոսքի պատճառով ընտանիքի անդամներից երեքի առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու, ևս մեկի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«2021թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 06:10-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մայիսի 9 փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և վերոհիշյալ հասցեում հայտնաբերել 52-ամյա տղամարդու դին՝ առանց բռնության հետքերի:
- 35-ամյա տղամարդը տիրացել է մի շարք անձանց Իդրամի տվյալներին. ՔԿ
- ՔԿ-ն որոնում է տեսագրությունում երևացող անձանց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այնուհետև Երևան քաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ «Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել երեք քաղաքացի։
Հիվանդանոց տեղափոխված անձինք ու 52-ամյա՝ մահացած տղամարդը նույն ընտանիքի անդամներ են և թունավորվել են իրենց տանը շմոլ գազի արտահոսքի պատճառով։
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: