Շները վտանգավոր են դառնում վայրի բնության համար

Հրապարակող՝

verjinna

Ամենադիտվածներ

Շները, հնարավոր է մեր ամենալավ ընկերներն են, սակայն վտանգավոր են դառնում բնության համար:

Գիտնականները պնդում են, որ հաշվարկել են գիշատիչ թռչունների և կենդանինների մի շարք տեսակների ոչնչացում, որը տեղի է ունեցել շների պատճառով:

Ուստի, նրանք դարձել են մարդկության կողմից ներկայացված երրորդ ամենավտանգավոր կենդանիները, կատուներից և առնետներից հետո:

Այժմ գիտնականները պնդում են, որ շները վտանգ են ներկայացնում աշխարհի շուրջ
200 տեսակի համար, որոնցից մի քանիսը, ըստ ուսումնասիրությունների վերացման շեմին են:

Շների մասին Չիլիում կատարած վերջին հետազոտությունների հեղինակը նշում է, որ Չիլիի և այլ երկրների բնապահպանները հրատապ են համարում շների բնության վրա ունեցած ազդեցության խնդիրը կառավարելը:

Ըստ այդ հետազոտության, բազմաթիվ շուն պահողներ անհանգստացած չեն այս խնդրով և թողնում են, որ իրենց շները ազատորեն շրջեն անտառներում:

Չիլիում ցամաքային կաթնասունների շների կողմից հետապնդման և հոշոտման բազում դեպքեր են գրանցվել, այդ թվում շնազգիների երեք տեսակների և եղնիկների երեք տեսակների նկատմամբ, – այս մասին BBC-ին է հայտնել Էդուարդո Սիլվա-Ռոդրիգեսը , ով նույնպես հետազոտություններ է իրականացնում այս ոլորտում:

Շները ազդում են վայրի բնության վրա հիմնականում հիգն ձևով. նրանք դառնում են գիշատիչներ և սպանում են գիշատիչ կենդանիներին, խանգարում են էկոհամակարգը, բնությանն են փոխանցում տարբեր վարակներ, կենդանիների հետ ուտելիքի պայքար են մղում և բազմանում են սերտորեն կապված տեսակների հետ: 

Սպանելը վայրի և ազատ շներին որպես այս խնդրի լուծում շատ հակասական է և արգելված է շատ երկրներում:

Շների վերացման կամ աճի կրճատման արշավները ոչ միայն անմարդկային են, այլ նաև անարդյունավետ, քանի որ, դրանք առաջացնում են բնակչության վակում, որը սակայն արագ լցվում է այլ շրջաններից հայտնված շներով:

Միակ էֆեկտիվ և կայուն տարբերակը այս խնդրի լուծման մարդկանց կողմից շների կառավարման ծրագրերի կիրառումն է, ներառյալ ստերիլիզացումը և շների ստերիլիզացումը, որին պետք է հաջորդի զանգվածային պատվաստումը՝ առողջ և անվարակ միջավայր ապահովելու համար:

Բնապահպանները նշում են, որ չնայած շատ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նման խնդիր գոյություն ունի, ոչ մի համոզիչ լուծում այս խնդրի համար չի առաջարկվել:

Եվ եթե լուծում չգտնվի, իսկ մարդկանց և շների թիվը շարունակ աճի, վայրի բնությունը կշարունակի վտանգված մնալ:

Աղբյուրը՝ BBC

Թարգմանությունը՝ Azat TV

 

Ամենաթարմ