Անդրես Ինյեստան Թվիթերի իր էջում դիմել է իր նախկին թիմակից Չավիին,որը հայտարարել է ընթացիկ մրցաշրջանից հետո պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին:
«Լավագույն թիմակիցը: Ինձ համար մեծ պատիվ էր աճել քո կողքին ու քեզ հետ կիսել կարիերայիս լավագույն պահերը: Դու պրոֆեսիոնալիզմի օրինակ ես:
Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ դու տվել ես համաշխարհային ֆուտբոլին:
Հաջողություն եմ մաղթում կյանքիդ նոր փուլում»,- ասվում է Ինյեստայի հայտարարության մեջ:
El mejor socio. Un privilegio crecer y compartir a tu lado toda mi carrera y los mejores momentos. Un ejemplo de profesional. Gracias por todo lo enseñado al mundo del fútbol.
La mejor de las suertes en esta nueva etapa, Xavi!! 😉 pic.twitter.com/XjbOm4ucX9— Andrés Iniesta (@andresiniesta8) May 3, 2019

