Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են հյուրընկալվել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակցած 12 թանգարանների ու գրադարանների ներկայացուցիչներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Սամվել Մուրադյանը ներկայացուցիչներին հանձնել է շնորհակալագրեր՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում իրականացրած նշանակալի միջոցառումների, ինչպես նաև մշակութային ժառանգության հանրահռչակման ոլորտում ունեցած ավանդի համար: Ս. Մուրադյանը հույս է հայտնել, որ մասնակցության և համագործակցության շրջանակաները հետզհետե կընդկայնվեն և ավելի արդյունավետ կլինեն, մանավանդ, որ Հայաստանի Հանրապետության հեղինակությունն ու վարկանիշը աշխարհում և տարածաշրջանում ավելի հետաքրքրական է դառնում գրեթե բոլոր ոլորտներում:
Մասնակիցները ևս շնորհակալություն են հայտնել համագործակցության և իրենց կատարած աշխատանքի բարձր գնահատանքի համար:
Մասնակիցները դիտել են նաև հոկտեմբերի 16-18-ը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդին ներկայացված Հայաստանում անցկացված Եվրոպական ժառանգության օրերի արդյունքների ամփոփման տեսանյութը՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ազգային համակարգող Հարություն Վանյանի ներկայացմամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։
