fbpx
Արցախ

Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է Երևանի քաղաքապետին

Այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշում է ծննդյան 37-ամյակը։ Դրա առթիվ նրան շնորհավորական ուղերձ է հղել Արցախի մայրաքաղաքի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

«Հարգարժան Հրաչյա Հովհաննեսի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ:

Մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն և երջանկություն:

Թո՛ղ Ձեր բոլոր հայրենաշեն ձեռնարկները հաջողությամբ պսակվեն:

Աստված պահապան», – գրել է Սարգսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ