«Մանչեսթեր Յունայթեդը» շնորհավորել է Կրիշտիանու Ռոնալդուին հոբելյանական գոլի կապակցությամբ։
Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղում (2:1) «Էվերթոնի» դարպասը խփած գնդակը պորտուգալացու համար դարձավ 700-րդը ակումբային կարիերայում։
«Մանչեսթեր Յունայթեդը» 37-ամյա հարձակվողին 700 համարով մարզաշապիկ է նվիրել։
«Յունայթեդի» ֆուտբոլիստները նաեւ թիմային լուսանկարվել են Ռոնալդուի հետ հանդերձարանում։