ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանգրով՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ռոբերտի Ղազարյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում», – ասված է համապատասխան հրամանագրում:
Հրամանագրի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։
