fbpx
Աշխարհ

Շոլցը ժամանել է Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ուրբաթ երեկո ժամանել է Ստամբուլ։ Այսօր նախատեսված է նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, որից հետո նախատեսված է նրանց մամուլի ասուլիսը։

Մինչ այցը՝ հոկտեմբերի 17-ին, Շոլցն ասել էր, թե Էրդողանի հետ շատ հարցեր է քննարկելու՝ ներառյալ միգրացիայի խնդիրները, Բեռլին-Անկարա երկկողմ հարաբերությունները, Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունները։

Թուրքիան ակնկալում է առաջընթացի հասնել եվրոպական Typhoon կործանիչներ ձեռք բերելու հարցում։

«Ֆրանս պրես»-ը նշում է, որ Գերմանիայի և Թուրքիայի առաջնորդները քննարկելու են նաև Մերձավոր Արևելքի իրավիճակը։

Վերջին անգամ Շոլցը Թուրքիա էր այցելել 2022-ի մարտին՝ կանցլերի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ