Շոլցը կոչ է արել խուսափել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև էսկալացիայից

Հրապարակող՝

Գերմանիան կոչ է անում չձեռնարկել քայլեր, որոնք կարող են հանգեցնել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև լարվածության. Թեեւ Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Մոսկվան պատրաստ չէ բանակցել, սակայն նրա հետ ուղղակի առճակատում չպետք է թույլ տալ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Մենք աջակցում ենք ուկրաինացիներին ամբողջականության և ինքնիշխանության համար նրանց պայքարում: Իսկ դա նշանակում է, որ մենք նրանց փոխարեն չենք նշում ուկրաինացիների նպատակները»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Նա նաև ասել է, որ Կիևին ծանր սպառազինության մատակարարման վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերների կողմից միասին։ Գերմանիան, իր հերթին, կշարունակի ակտիվորեն օգնություն տրամադրել Ուկրաինային, ինչի շնորհիվ, Շոլցի խոսքով, Կիևը որոշակի հաջողությունների է հասել մարտերում։

Ամենաթարմ