fbpx
Աշխարհ

Գերմանիայի կանցլերը զգուշացրել է Իրանին Իսրայելի վրա հետագա հարձակումներից

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կիրակի նախազգուշացրել է Իրանին Իսրայելի վրա հետագա հարձակումներից, քանի որ Մերձավոր Արևելքում հակամարտությունների սրումը ստվերել է Չինաստանում նրա եռօրյա շրջագայության մեկնարկը, հայտնել է Reuters-ը։

«Մենք ամեն ինչ կանենք հետագա էսկալացիան կանխելու համար,- ասել է Շոլցը լրագրողներին։- Մենք կարող ենք միայն զգուշացնել բոլորին, հատկապես Իրանին, նման գործողությունների շարունակումից»:

Գերմանիայի կանցլերը դատապարտել է Իսրայելին Իրանի հասցրած հարվածներն «ամենախիստ արտահայտություններով», հայտարարել է նրա խոսնակը։

Կառավարության աղբյուրները հայտնել են, որ Շոլցը տեղեկացվել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Չինաստան թռիչքի ժամանակ:

Շոլցը, որը Չինաստան է մեկնել գերմանական ընկերությունների մի քանի ղեկավարների հետ, ծրագրում է երեքշաբթի հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Լի Ցյանի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ