Ռեժիսոր Շոն Փենը վավերագրական ֆիլմ է նկարահանում ռուսական զորքերի ներխուժման մասին

Դերասան և ռեժիսոր Շոն Փենն Ուկրաինայում վավերագրական ֆիլմ է նկարահանում ռուսական զորքերի ներխուժման մասին։ Այս մասին փետրվարի 24-ին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից և Vice Studios-ից։

Հինգշաբթի երեկոյան Փենի մասնակցությամբ «սթորի» է հրապարակել Ուկրաինայի նախագահը։ «Ռեժիսորը հատուկ եկել է Կիև՝ որպես վավերագրող: Ուկրաինայում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ձայնագրելու և աշխարհին Ռուսաստանի ներխուժման մասին ճշմարտությունը փոխանցելու համար», – Վլադիմիր Զելենսկու գրասենյակից մեջբերում է Украинская правда-ն:

 

Ամենաթարմ