Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են 1-ին, 4-րդ և 10-րդ փողոցներում։
Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի խոսքով՝ ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 46 միլիոն 504 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերին և ավարտվել հոկտեմբերի վերջերին։
Ասֆալտապատումն իրականացվել է 700 գծամետր երկարությամբ և 3 500 քառակուսի մետր մակերեսով»,- ասաց Սուլիկո Շուշանյանը։