Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն քիչ առաջ մուտք գործեց ՀՀ պաշտպանության նախարարության շենք։
Ամենայն հավանականությամբ, նա հանդիպում կունենա Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։
Հիշեցնենք, որ Շոյգուն Հայաստան է ժամանել այսօր՝ հոկտեմբերի 29-ին։ Պլանավորվում է, որ նա կայցելի ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան։ Նախատեսված է նաև ՌԴ պաշտպանության նախարարի հանդիպումը ՀՀ վարչապետի հետ։