Երեկ՝ փետրվարի 19-ին, Շիրակի պետական համալսարանի հոգեբարձուների խորհուրդը նիստ է անցկացրել, որի ընթացքում ընտրվել է նաև համալսարանի ռեկտորը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։
Նիստին ներկա է եղել հոգեբարձուների խորհրդի 20 անդամից 19-ը։ Ռեկտորի ընտրության քվեարկությունը տեղի է ունեցել փակ գաղտնի։
Նշվում է, որ ձայների մեծամասնությամբ ՇՊՀ ռեկտոր է ընտրվել Երվանդ Սերոբյանը։