fbpx
Սպորտ

Բենզեման իր ցուցանիշով Ռեալի լավագույնների ցանկում է

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման տպավորիչ արդյունք է գրանցել ակումբի կազմում։

Այս մասին հայտնում է Opta-ն։

Ֆրանսիացին Լա Լիգայի 25-րդ տուրում «Ալավեսի» դեմ խաղում դարձել է գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Սրա շնորհիվ նա Իսպանիայի առաջնությունում գոլերի թիվը հասցրել է 210-ի, իսկ գոլային փոխանցումների թիվը՝ 91-ի։

Նշվում է, որ նման ցուցանիշ «Ռեալի» վերջին 50 տարվա մեջ ընդամենը 3 ֆուտբոլիստ է գրանցել՝ Բենզեման, Ռաուլն ու Կրիշտիանու Ռոնալդուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ