fbpx
Աշխարհ

Շրի Լանկայում ապրիլի 23-ը սգի օր է հայտարարվել

Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 23-ը սգո օր են հայտարարել: Այս մասին հաղորդել է News 1st լրատվամիջոցն իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ Շրի Լանկայում երեկ՝ ապրիլի 21-ին տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 290-ի, վիրավորներինը՝ 500-ի։

Պայթեցվել էր 3 եկեղեցի, 3 բարձրակարգ հյուրանոց, 1 պայթյուն որոտացել էր Դեհիվալա քաղաքի կենդանաբանական այգու մոտ, ևս 1-ը՝ Դեմատոգոդ քաղաքի բնակելի համալիրում։ Ավելի ուշ զինվորականները պայթուցիկ սարք էին վնասազերծել Շրի Լանկայի միջազգային օդանավակայանի մոտ։

Հարձակումներին մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 24 մարդ։ Հետաքննությունը շարունակվում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ