Շրի Լանկայի Քաղավիացիայի վարչությունն արգելել է երկրի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի կիրառումը:
ԱԹՍ-ների օգտագործման թույլտվություններն անորոշ ժամանակով ճանաչվել են անօրինական:
Այս որոշումն ընդունվել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո:
Հիշեցնենք, որ Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 359-ի: Կա մոտ 4 տասնյակ ձերբակալված: