ահաբեկչություններ
5 նորություններ ԵվրաՀանգրվանից
Ոչ մի գրկախառնություն․ ԵՄ գագաթնաժողովը բացվում է՝ պահպանելով covid-19-ի կանոնները։ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի մասնակիցներին հորդորել են կրել դիմակներ և խուսափել ձեռքսեղմումներից։ Սրահները ախտահանվելու են, օդը մաքրվելու է, իսկ ձեռք սեղմումները արգելվելու են։ Այս ամենն արվում է 2 օր տևող քննարկումների ընթացքում 27 պետությունների ղեկավար կազմի առողջությունն ապահովելու համար։ Ուրբաթ և շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը նախատեսվում…
Մեզ ձեռնտու է, որ Պարսկաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարգավորվեն․ Նարեկ Այվազյան
Պարսկաստանը մեր բարեկամ երկիրն է, ինչպես և ԱՄՆ-ն, և մեզ ձեռնտու է, որ նրանց հարաբերությունները կարգավորվեն, այլ ոչ թե հակադրվեն ու էլ ավել փչանան, ինչը չենք ասի մեր ոխերիմ բարեկամների մասին, որի պրոպագանդան այնպիսի ուղղորդված հիստերիա է բարձրացրել Սուլեյմանի ոչնչացման մասով, ոնց որ պատերազմ ուզենան հրահրել Իրանի ու ԱՄՆ միջև: Նա երկրի ղեկավարի հավակնություն ուներ…
Կենտրոնական Ասիայում ահաբեկչությունների սպառնալիքի աճ կա․ Սուլթանով
Կենտրոնական Ասիայում ահաբեկչությունների սպառնալիքը զգալիորեն աճել է: Հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ալիմբեկ Սուլթանովը Բիշքեկում ընթացող ԵՏՄ երկրների հակաահաբեկչական համաժողովում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Սուլթանովի խոսքով՝ տարածաշրջանի անվտանգության համար հիմնական սպառնալիքները բխում են Սիրիայից ելման երկրներ վերադարձող գրոհայիններից և Աֆղանստանի հյուսիսային նահանգներից, որտեղ նկատվում է ահաբեկչական ավազակային կազմավորումների ակտիվացում։ «Ահաբեկչության դեմ հաջող…
ԱՄՆ-ը զգուշացրել է «Եվրատեսիլի» ժամանակ հավանական ահաբեկչությունների մասին
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Թել Ավիվում «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացման ընթացքում ահաբեկչություն իրականացնելու հավանականության մասին: Դեսպանության պաշտոնական կայքում հայտարարություն են տարածել, որում հիշեցրել են Պաղեստինի կողմից վերջին հրթիռային հարվածների մասին, ինչպես նաև նշել են այն մասին, որ երգի մրցույթն անցկացվում է մայիսի 14-18-ը ընկած ժամանակահատվածում, և դրան զուգահեռ մայիսի 14-ին Երուսաղեմում նշելու են ԱՄՆ…
Շրի Լանկայի նախագահը չի բացառել, որ ահաբեկչությունները կարող էին դրսից կազմակերպված լինել
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած ահաբեկչությունները կարող են ծրագրված լինել արտերկրում: Այս մասին նա խոսել է Sky News-ին տված հարցազրույցում: «Շատ հավանական է, որ ահաբեկիչները շփման մեջ են եղել արտերկրում գտնվող անձանց հետ, ովքեր էլ օգնել են նրանց»,- հայտարարել է Սիրիսենան: Նա հավելել է նաև, որ «Իսլամական պետություն» (Ռուսաստանում…
Շրի Լանկայում կարգելվի դեմքը ծածկող հագուստը
Վաղվանից Շրի Լանկայում կարգելվի դեմքը ծածկող հագուստը։ Այս մասին տեղեկանում ենք News First-ի թվիթերյան էջից։ Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է հասարակության անվտանգությունն ապահովելու նպատակով: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ Զատկի կիրակի օրը, երկրում որոտացել է ութ պայթյուն, որոնք, համաձայն առողջապահության նախարարության, խլել են 250-260 մարդու կյանք: Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Ուրբաթ…
Շրի Լանկայի ոստիկանները սպանել են ահաբեկչության մեջ կասկածվողի երեք հարազատներին
Շրի Լանկայի անվտանգության ուժերը հատուկ գործողութուն են իրականցրել։ Դրանց հետևանքով սպանվել են ապրիլի 21-ի պայթյունների շարքի կազմակերպման մեջ կասկածվողի երեք հարազատները։ Այս տեղեկությունը հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության և զոհվածների ընտանիքի աղբյուրներին։ Գործակալությունը նշում է, որ խոսքը կասկածյալի եղբայրների և հոր մասին է։ Նրանց կացարանն իրավապահները զավթել են գրոհով։ Այդ մարդիկ երևացել են սոցցանցերում…
Շրի Լանկայի նախագահը քաղաքացիներին կոչ է արել չտրվել իսլամատյացությանը
Շրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան հանրությանը կոչ է արել հրաժարվել հակամուսուլմանական հռետորաբանությունից: Պետության ղեկավարն այս հայտարարությունը կատարել է իր նստավայրում լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: «Պայթյունների պատճառով, որոնք իրագործել են մի քանի ծայրահեղականներ, մուսուլմանների հանդեպ ատելությամբ մի լցվեք: Որովհետև բոլոր մուսուլմանները դատապարտում են այս հրեշավոր հարձակումը»,- շեշտել է Սիրիսենան: Նա հավաստիացրել է, որ շուտով տեղական…
Շրի Լանկայի նախագահը կառավարությանը մեղադրել է ահաբեկչությունները կանխել չկարողանալու մեջ
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան կառավարությանը մեղադրել է այն մի շարք պայթյունները կանխելու անկարողության մեջ, որոնք երկրում իրականացվեցին ապրիլի 21-ին: Այդ մասին ապրիլի 26-ին հայտնել է News 1st լրատվական պորտալը: «Ես միջոցներ կձեռնարկեմ բոլոր այն պաշտոնյաների դեմ, որոնք գլուխ չհանեցին իրենց պարտականություններից: Առաջիկա օրերի ընթացքում կիրականացվի մեր անվտանգության ծառայությունների ամբողջական վերակազմում»,- հայտարարել է նախագահը: Նա…
Աշխարհի ամենաբարձր շենքը լուսավորվել է Շրի Լանկայի դրոշի գույներով
Աշխարհի ամենաբարձր շենքը՝ Դուբայի Burj Khalifa երկնաքերը, լուսավորվել է Շրի Լանկայի դրոշի գույներով՝ ի հիշատակ Սուրբ Զատկի օրը եկեղեցիներում ու հյուրանոցներում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի։ «Միասին դեպի աշխարհ՝ կառուցված հանդուրժողականության ու խաղաղ գոյակցության վրա»,- ասված է Burj Khalifa-ի թվիթերյան էջում հրապարակված լուսանկարին կից գրառման մեջ։ Շրի Լանկայի դրոշի գույներով են լուսավորվել նաև ԱՄԷ-ի այլ շինություններ՝…
Շրի Լանկայի ղեկավարությունն ընդունել է իր սխալը՝ կապված ահաբեկչությունների հետ
Շրի Լանկայի կառավարությունն ընդունել է, որ հետախուզական մեծ սխալ է թույլ տվել՝ կապված ապրիլի 21-ին տեղի ունեցած պայթյունների շարքի հետ: Հնդկաստանի հետախուզությունն ապրիլի սկզբին նախազգուշացրել էր նախատեսվող հարձակումների մասին, սակայն այդ տեղեկությունները չէին հաղորդվել իշխանություններին: Շրի Լանկայի նախագահ Մաիտրապալա Սիրիսենան աշխատանքից ազատել է պաշտպանության նախարարին և ոստիկանապետին: Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ պայթյուններն իրականացնողների մեծ…
Շրի լանկայում արգելել են անօդաչու թռչող սարքերի կիրառումը
Շրի Լանկայի Քաղավիացիայի վարչությունն արգելել է երկրի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի կիրառումը: ԱԹՍ-ների օգտագործման թույլտվություններն անորոշ ժամանակով ճանաչվել են անօրինական: Այս որոշումն ընդունվել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Հիշեցնենք, որ Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 359-ի: Կա մոտ 4 տասնյակ ձերբակալված:
Շրի Լանկայի ահաբեկչությունները կարող են կազմակերպած լինել մահապարտները․ Daily Mirror
Շրի Լանկայում Զատկի տոնին, այս պահին եղած տվյալներով տեղի են ունեցել ահաբեկչական 8 հարձակումներ: Զոհերի թիվն արդեն հասել է 185-ի, կան հարյուրավոր վիրավորներ։ Daily Mirror-ի փոխանցմամբ՝ Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունները կարող էին կազմակերպած լինել մահապարտները, ովքեր ապրիլի 20-ին համար էին վարձակալել Shangri-La հյուրանոցում, որտեղ էլ տեղի է ունեցել ահաբեկչություններից մեկը։ Ենթարդրվում է, որ պայթյունի…
ԱՄՆ-ն Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր վտանգների մասին
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հերթական անգամ հայտարարություն է տարածել՝ Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացնելով հնարավոր վտանգների մասին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Զգուշացման մեջ ամերիկացիներին կոչ է արվում կրկին վերանայել Թուրքիա այցելելու մտադրությունը։ Նշված է, որ Թուրքիայի սահմանամերձ որոշ շրջաններում մեծ է ահաբեկչության և առևանգման վտանգը։ Որպես պատճառ ընդգծված է նաև, որ Թուրքիայում շարունակվում են կամայական…













