Շրջակա միջավայրի նախարարությունում էական կրճատումներ են նախատեսվում․ Էրիկ Գրիգորյան

Միացեք մեզ՝
erik grigoryan

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց․

«Կառավարության առաջիկա նիստում կներկայացնենք նախարարության կառուցվածքի փոփոխությունը, կառուցվածքը վերանայվում է, այլ տեսք կունենա: Ընդունումից հետո էական կրճատում ենք նախատեսում նախարարությունում: Կրճատումները կլինեն այն ուղղությամբ, որ համակարգն աշխատի առավել արդյունավետ»։

Նա նշեց, որ փոփոխությունների փիլիսոփայունն այն է, որ նախարարության աշխատակիցները ծանրաբեռնվեն ու վարձատրվեն այնքան, որ դա համահունչ լինի մասնավոր սեկտորին։

Ամենաթարմ