fbpx
Աշխարհ

ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը

Ուկրաինայում 2022 թ.-ի փետրվարի 24-ից մինչև դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհվել է 6 884 մարդ, 10 947 մարդ վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՄԱԿ-ի Մարդու իրանվունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի զեկույցում:

6 884 զոհերից 429-ը երեխաներ են, 4 052 մարդ զոհվել է միայն Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: Բացի այդ, զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում զոհվել է 483 մարդ:

Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և վիրավորների հիմնական պատճառ են դարձել ծանր հրետանուց, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գնդակոծությունները, հրթիռային հարվածները և ավիահարվածները:

Ընդ որում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը նշում է, որ զոհերի և վիրավորների իրական թիվը զգալիորեն ավելի բարձր է, քանի որ մի շարք վայրերից տեղեկատվության հավաքագրումը դժվարանում է թեժ մարտերի պատճառով: Սա, մասնավորապես, վերաբերում է Մարիուպոլին, Իզյումին, Լիսիչանսկին, Պոպասնայային, Սևեռոդոնեցկին, որտեղ, ենթադրաբար, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը բավական մեծ է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ