Հայաստանի Ազգային ժողովի նիստում դեկտեմբերի 5-ին պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել «Ֆինանսական հավասարեցման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծին (կողմ՝ 91, դեմ՝ 18)։
Բացի դրանից առաջին ընթերցմամբ հավանություն է տրվել նաև մի շարք այլ օրինագծերի։ Դրանց թվում են.
«Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 88, դեմ՝ 12);
«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը (կողմ՝ 93, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 14)։