fbpx
Հասարակություն

Նավաստին Ատլանտյան օվկիանոսում շրջված նավի մեջ է մնացել 16 ժամ

62-ամյա ֆրանսիացին 16 ժամ գոյատևել է ծովում՝ օգտագործելով օդային պղպջակը իր նավակի շրջվելուց հետո:

Իսպանական առափնյա պահակախումբը հայտնաբերել է շրջված նավ, բայց ծովը չափազանց վարար էր նրան փրկելու համար, ուստի նավաստին ստիպված էր սպասել մինչև առավոտ:

Տղամարդու ողջ մնալը «հասնում էր անհնարինին», ասում են առափնյա պահպանության ջրասուզակները:

Փրկարար նավը, որը տեղափոխում էր հինգ սուզորդներ, ինչպես նաև երեք ուղղաթիռ, մեկնեց գտնելու և փրկելու տղամարդուն, ում անունը դեռ չի նշվում:

Ջրասուզորդը կախվել է նավի կորպուսի վրա՝ կենդանության նշաններ փնտրելու համար, և տղամարդը պատասխանել է՝ հարվածելով ներսից:

Ծովը ալեկոծ էր, և արևը մայր էր մտել, ուստի փրկարարական խումբը լողացող փուչիկներ էր ամրացրել նավի վրա, որպեսզի այն չխորտակվի և սպասեց մինչև առավոտ:

Փրկվելուց հետո տղամարդուն ինքնաթիռով տեղափոխել են հիվանդանոց։

Թվիթերում Իսպանիայի ծովային անվտանգության և փրկարարական միությունն ասել է. «Յուրաքանչյուր փրկված կյանք մեր ամենամեծ պարգևն է»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ