Բուրկինա Ֆասոյի ու Նիգերի զինվորականները համատեղ գործողություն են իրականացրել Բուրկին Ֆասոյի սահմանային գոտում, որի արդյունքում ապրիլի 2-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ոչնչացրել են մոտ 100 ահաբեկիչ։
Այս մասին հայտնում է MAP գործակալությունը՝ հղում կատարելով հրապարակված պաշտոնական զեկույցին։
Նշվում է, որ գործողության արդյունքում նաև ձերբակալվել են 40 անձինք, ովքեր կասկածվում են ահաբեկչության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ոչնչացվել են նաև հենակետեր, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, վառելանյութ, մեքենաներ և այլն։