Վերջին 2 օրում Շուշիից 300-ից ավելի հերոսի մարմին է դուրս բերվել. Վարչապետ

Ամենադիտվածներ

Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն․ Փաշինյան

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե հնարավոր լիներ Շուշին պահել, կպահվեր. Ես չէի ուզում ասեի, բայց վերջին 2 օրում Շուշիից մեր 300-ից ավելի հերոսների մարմին է դուրս բերվել:

«Դուք պատկերացնո՞ւմ եք այդ ճակատամարտի մասշտաբը, իսկ մարդիկ կան ասում են՝ գեներալները կամ քաղաքական ղեկավարությունը հրաման են տվել չպայքարել Շուշիի համար: Բա էդ մարդիկ ո՞ւմ հրամանով են գնացել կռվել ու զոհվել:

Եթե կա դավաճանություն, դա պետք է բացվի, բայց մարդիկ գնում քննչական մարմիններում ասում են՝ չգիտեմ, հորեղբորս տղեն, կամ երկու անհայտ անձինք եկան տենց բան ասեցին, թողեցին գնացին»,-ասաց նա:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ