Շուշի քաղաքի մուտքի մոտ տեղադրված հաղթանակի խորհրդանիշ տանկ-հուշարձանն ապամոնտաժվել է։
Այս մասին հայտնել են ադրբեջանական աղբյուրները:
1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի խորհրդանիշ տանկ-հուշարձանը գտնվում էր Ասկերան քաղաքից դեպի Տիգրանակերտ և Ակնա բնակավայր տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող փոքր բլրի վրա։ Հուշարձանը կազմված էր քարե պատվանդանից, վերջինի վրա կանգնեցված Տ-72 տանկից և հարակից պուրակից։
Տ-72 տանկը մասնակցել է Աղդամի ազատագրման ռազմական գործողությանը։