Առնոլդ Շվարցենեգերը, որը հոլիվուդյան դերասան է, հայտնի բոդիբիլդեր և հաջողակ քաղաքական գործիչ հայտնել է իր սիրելի ֆուտբոլային ակումբի անունը։ Շվարցնեգերը երկրպագում է «Լիվերպուլին»:
«Ինձ դուր է գալիս «Լիվերպուլը»։ Ակումբը միշտ չէ, որ հաջող է հանդես գալիս, բայց այս պահին նրանք հիանալի են։ Երբեմն, չգիտեմ ինչու, նրանք պարտվում են հիմար խաղերում, բայց միշտ վերականգնվում են։ Երբ նրանք ասում են՝ «Ես կվերադառնամ», նրանք վերադառնում են»,- Շվարցենեգերի խոսքերն է փոխանցում BBC-ն։

