fbpx
Աշխարհ

Շվեդիան հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը 50 տոկոսով ավելի է լինելու

Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը 50 տոկոսով ավելի է լինելու, քան նախորդը։

Նա հիշեցրել է, որ Կիևի աջակցության իններորդ փաթեթը կառավարության կողմից հաստատվել է մի քանի շաբաթ առաջ։ Շվեդիայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարը մանրամասնել է, որ օգնության նոր տրանշը կներառի հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զինամթերք այլ տեսակի ՀՕՊ-ի համար։

Բացի այդ, սպասվում է ձմեռացման փաթեթ, հավելել է Ջոնսոնը։

Նոյեմբերին Շվեդիան հայտարարեց Ուկրաինային 287 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ «Մենք մտադիր ենք հնարավորինս շուտ վերադառնալ Ուկրաինային շարունակական աջակցությամբ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, ներառյալ ավելի առաջադեմ սպառազինության համակարգերի փոխանցումը», – ավելի վաղ ընդգծել էր Ջոնսոնը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ