Շվեդիայի դատախազությունը դիմել է Ուփսալայի շրջանային դատարան` «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հեռակա ձերբակալման հրաման ստանալու համար: Ասանժը Մեծ Բրիտանիայում է, հայտնում են դատախազությունից:
Ինչպես նշվում է, հրամանը պահանջել են Ասանժի նկատմամբ վերսկսված հետաքննության շրջանակներում՝ սեռական բնույթի հանցագործությունների հետ կապված:
«Եթե դատարանի որոշմամբ կալանավորեն նրան, ես կհանձնեմ եվրոպական կալանքի մասին որոշում, որը ենթադրում է նրա արտահանձնումը Շվեդիային», – ասել է շրջանային գլխավոր դատախազի տեղակալ Էվա-Մարի Փերսսոնը:
Նա նշել է, որ եվրոպական կալանքի որոշման և Միացյալ Նահանգների արտահանձնման խնդրանքի դեպքում Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշում կկայացնեն առաջնահերթության կարգով:

