fbpx
Աշխարհ

Շվեդիայում Քրիստոսի պատկերով միջնադարյան կանացի ոսկյա մատանի է հայտնաբերվել

Շվեդիայում հայտնաբերված տասնյակ հազարավոր միջնադարյան իրերի շարքում զարմանալի դարավոր արտեֆակտի հայտնաբերումը հիացրել է հնագետներին, գրում է Fox Weather-ը։

Պետական ​​ազգային պատմական թանգարանների համար պեղումներ իրականացրած հնագետների տեղեկատվության համաձայն, Շվեդիայի հնագույն քաղաքներից մեկում՝ Կալմարում, երկու տարվա պեղումների ընթացքում մոտ 30 հազար առարկա է հայտնաբերվել։ Եզակի գտածոների թվում է նաև ոսկյա մատանին, որը հայտնաբերվել է գրեթե կատարյալ վիճակում։

Մատանին, որի վրա փորագրված է Քրիստոսի պատկերը, թվագրվում է 15-րդ դարի սկզբով։

Ելնելով չափսից՝ հետազոտողները հայտարարել են, որ հնարավոր է, որ մատանին կին է կրել: Նմանատիպ այլ հնաոճ իրեր հայտնաբերվել են Հյուսիսային Ֆինլանդիայում, Էստերգյոտլանդում և Ուպլանդում։

Հնագետները նաև հայտնել են, որ իրենք պեղել են մոտ 50 միջնադարյան վայրի մնացորդներ, տասը փողոց և հնագույն Գամլա-Ստան քաղաքի պարսպի հատվածները:

Բազմադարյա վաղեմության (մոտավորապես 1250-1650 թթ․) հարյուրավոր շինությունների, նկուղների, փողոցների և կենցաղային իրերի մնացորդներն այժմ լույս աշխարհ են բերվել 1611 թվականի Կալմարի պատերազմից հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ