Շվեյցարիայում ձնահյուսքի է պատճառով դահուկորդներ են զոհվել

Շվեյցարական Ալպերում ձնահյուսքի հետևանքով 4 դահուկորդ է զոհվել, հայտնում է Swissinfo-ն:

Ձյան վիթխարի զանգվածի փլուզումը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Ֆիշերթալ գյուղի մոտակայքում: Վատ եղանակի պատճառով փրկարարական աշխատանքներն իրականացվել են մեկ օր անց։ Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել զոհերի ինքնությունը, թեև հայտնի է, որ նրանք զբոսաշրջիկներ են եղել Գերմանիայից:

Իրավապահները նշել են, որ մայրուղու վրա, որով անցնում էին դահուկորդները, ավելի քան 3000մ բարձրությունից մի քանի ձնահյուսք է իջել։

Տարեկան այստեղ մոտ 100 ձնահյուսք է լինում՝ խլելով ավելի քան 20 մարդու կյանք։

Ամենաթարմ