Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո օգոստոսի 13-ին «Պուպլենժ դասական երաժշտության փառատոնի» շրջանակներում տեղի է ունեցել համերգ, որը կրել է «Հայկական երեկո» խորագիրը:
Ըստ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տված տեղեկությունից, երեկոյի ընթացքում Ռոբերտ Ստեփանյանի (ջութակ), Նիկիտա Մնդոյանցի (դաշնամուր), Լևոն Մինասյանի (դուդուկ) կատարմամբ հնչեցին կոմպոզիտորներ Կարեն Խաչատուրյանի, Էդուարդ Միրզոյանի, Խաչատուր Ավետիսյանի, Նիկիտա Մնդոյանցի և Էդվարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները։
Տեղեկացնենք, որ «Պուպլենժ դասական երաժշտության փառատոնը» հիմնադրվել է 2010թ․-ին դաշնակահար Ֆրանսուա Խավիեր Պոզատի կողմից իր հայրենի Պուպլենժ քաղաքում։ Յուրաքանչյուր ամառ կազմակերպելով մեկ տասնյակից ավելի համերգներ` այն ներկայումս Ժնևի շրջանի ամենահեղինակավոր փառատոններից մեկն է հանդիսանում և հասարակական լայն հետաքրքրություն է առաջացնում։