Շվեյցարիայի Բազել Շտադտ կանտոնը պատրաստվում է քվեարկել մարդանման կապիկներին կյանքի հիմնարար իրավունքներ հատկացնելու օգտին, հաղորդում է The Local-ը:
Նշվում է, որ հանրաքվե անցկացնել առաջարկել է կենդանիների իրավունքների պաշտպանության շվեյցարական վերլուծական կենտրոնը:
Նախաձեռնության նպատակն է մարդանման կապիկների կյանքի հիմնական իրավունքները, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան անձեռնամխելիությունն ապահովելն է (շիմպանզե, օրանգուտան, բոնոբո):
Վերլուծական կենտրոնը հայտարարել է, որ առաջարկը կարող է կանխել Բազելում հարյուրավոր կապիկների զոհվելը, որտեղ շվեյցարական հզոր դեղագործական արտադրություն է տեղակայված:
Հաղորդում է 1in.am-ը։