Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Ճապոնիայի Օսակա քաղաքում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի առևտրային պատերազմի դադարեցման պայմանները: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով չինացի պաշտոնյաներին:
Պեկինում, մասնավորապես, պնդում են, որ ԱՄՆ-ը պետք է չեղարկի չինական Huawei տեխնոհսկայի դեմ սահմանափակումները, հաղորդում է Reuters-ը:
Բացի դրանի՝ ԱՄՆ-ը, համաձայն Չինաստանի պայմանների, պետք է չեղարկի մաքսատուրքերն ու դադարի Պեկինին ստիպել ավելի շատ ամերիկյան արտադրանք գնել, քանի խոստացել էր դեկտեմբերին:
South China Morning Post պարբերականն ավելի վաղ հայտնել է, որ ԱՄՆ-ը ու Չինաստանն առևտրային վեճի նախնական դադարեցման շուրջ համաձայնության են հասել՝ G20-ի գագաթնաժողովի նախաշեմին: