Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել: Սիբիրյան խոցի ախտանշաններով երեկ, հունիսի 30-ին, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի 5 բնակիչ: Իսկ այսօր ևս երկու մարդու մոտ նույնն ախտանշաններն են հայտնաբերվել: Իսահակյան գյուղում մանր և խոշոր եղջերավոր անասունների անկումների վերաբերյալ ահազանգեր է ստացել ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղը։
ՀՎԿԱԿ «Շիրակ» կենտրոնի, Աղինի առողջության կենտրոնի, Մարալիկի բժշկական կենտրոնի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբանների համատեղ խումբը գյուղում շրջայցի ընթացքում հայտնաբերել է, որ մորթ իրականացրած 5 տղամարդիկ և հիվանդ կենդանու միսը մշակման ենթարկած երկու կանայք վարակվել են սիբիրախտով: Նրանք այժմ համապատասխան բուժում են ստանում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Աղբյուրը՝ shantnews.am։