Բուխարեստում ավարտին մոտեցան ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության գերծանր քաշային տղամարդկանց մրցելույթները, որին մասնակցեց նաև Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։
Նա բոլոր ձևերում կարողացավ նվաճել ոսկե մեդալներ։ Նախ պոկեց 198 կիլոգրամը ու ոչ միայն նվաճեց ոսկի, այլ նաև գրանցեց Եվրոպայի ռեկորդ։ Հրումում Սիմոնն իրեն ենթարկեց 236 կիլոգրամը, որը կրկիին հաղթական էր։ Այսպիսով՝ Երկամարտի 434 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանը նաև Օլիմպիական խաղերի մեդալակիր է։ Նա 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կարողացել է նվաճել արծաթե մեդալ։