Օգոստոսի 24-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին նիստերի դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց՝ նշելով, որ չհեռալու դեպքում ստիպված կլինեմ անվտանգության աշխատակիցներին դիմել։
Նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, սակայն Աննա Մկրտչյանը տեղից միջամտեց:
Աննա Մկրտչյանը դահլիճից չհեռացավ, ինչից հետո Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցների հրավիրեց, որպեսզի պատգամավորին դահլիճից հեռացնեն:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները փորձել են համոզել, որպեսզի պատգամավորին դահլիճից չհեռացնեն:
Ստեղծված խառնաշփոթից հետո Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց: