fbpx
Խորհրդարան

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն է գտնվում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։

Մի շարք պաշտոնական հանդիպումներից հետո պատվիրակությունն այցելել է Ռուսաստանում ՀՀ դեսպանություն, որտեղ կազմակերպվել է պատվիրակության պաշտոնական ընդունեցելություն։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ընդունելությանը ներկա են եղել ինչպես հայ համայնքի, այնպես էլ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ ու հասարակական-քաղաքական գործիչներ։

Ըստ աղբյուրի՝ ընդունելությունը մեկնարկել է Սիմոնյանի ու ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի ողջույնի խոսքերով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ