Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշամեդալով։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
Մեդալով Թորոսյանին պարգևատրել է Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշվում է, որ Թորոսյանը նման պարգևի արժանացել Սփյուռքի հետ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։