Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2021 թվականի ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ գործուղում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն՝ ապրիլի 25-27-ը, Նյու Յորք՝ ապրիլի 27-ից մինչև մայիսի 1-ը, Բոստոն՝ մայիսի 1-2-ը, Լոս Անջելես՝ 2-10-ը ներառյալ)։
Սինանյանը համայնքային և անհատական հանդիպումներ կունենա, հետպատերազմյան ընթացքում Հայաստան-սփյուռք համագործակցության նոր հեռանկարները կքննարկի, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատանքը և ծրագրերը կներկայացնի։
Սինանյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետ է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: