Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Facebook-ի էջում գրված է․
«Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղեր:
Պատերազմի ընթացքում տարհանված գյուղերի բնակիչների մեծամասնությունն արդեն հետ են վերադարձել, վերանորոգում են տները, երեխաներին ուղարկում դպրոց:
Արցախի գյուղական բնակավայրերի ամրապնդումն ու հզորացումը անվտանգության ու զարգացման երաշխիքներից մեկն է:
Արցախում իր նախորդ հանդիպումների ընթացքում Զարեհ Սինանյանը այս հարցն արդեն քննարկել է մի շարք պաշտոնյաների հետ՝ ընդգծելով դրանում սփյուռքի ներուժի ներգրավման անհրաժեշտությունը»:
https://www.facebook.com/DiasporaGovAm/posts/1383318968687098